Jump to content

ՀՍՀ/ԼՈՁ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՁ (Lodz), քաղաք Լեհաստանում, Վիսլա և Օդրա գետերի ջրբաժանում: Լոձի վոյեվոդության վարչական կենտրոնն է: 774 հգ. բն. (1972): Երկրի երկրորդ քաղաքն է Վարշավայից հետո: Լ. շրջապատող «տեքստիլ» քաղաքների (Պաբյանիցե, Զգեժ, Օզորկուվ ևն) հետ կազմում է Լոձի ագլոմերացիան: Տրանսպորտային հանգույց է: Զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական, քիմ., տեքստիլ, պոլիգրաֆ և սննդի արդյունաբերությունը: Ունի համալսարան (1945-ից), պոլիտեխնիկական, բժշկական և այլ ինստ-ներ, ԼԺՀ Կենտրոնական կինոստուդիա, օպերային և այլ թատրոններ: