Jump to content

ՀՍՀ/ԼՈՁԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1905

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՁԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1905, Լոձի աշխատավորների ապստամբությունը հունիսի 22-24-ին՝ 1905—1907-ի ռուսական հեղափոխության ընթացքում: Հունիսի 20-ին գործադուլ բռնկվեց քաղաքի խոշոր արդ. ձեռնարկություններում, 20-ին և 21-ին տեղի ունեցան քաղ. ցույցեր: Հունիսի 21-ին, ցուցարարների գնդակոծումից հետո, ս-դ. կոմիտեի կոչով գործադուլի դուրս եկան Լոձի գրեթե բոլոր ձեռնարկությունների աշխատավորները: Տարերայնորեն սկսված զինված ընդհարումները ոստիկանության և զորքերի հետ՝ վերածվեցին զինված ապստամբության: Հունիսի 24-ին ցարական զորքերը ճնշեցին Լ. ա.: Սպանվեց և վիրավորվեց մոտ 1200 ապստամբ: Չնայած Լ. ա-յան տարերային բնույթին, մեծ է նրա նշանակությունը լեհ պրոլետարիատի դասակարգային պայքարի պատմության մեջ: