ՀՍՀ/ԼՈՄԵ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈՄԵ (Lome), Տոգոյի մայրաքաղաքը, նավահանգիստ Գվինեական ծոցի ափին: Երկրի քաղ., տնտ. և մշակութային կենտրոնն է: Մոտ 160 հզ. բն. (1974): Երկաթուղային կայարան է, խճուղային ճանապարհների հանգույց: Կան մարմարի մշակման, բամբակազտիչ, գարեջրի գործարաններ և արդ. այլ ձեռնարկություններ: Ունի համալսարան, Ազգային ԳՀԻ, Ազգային գրադարան, միջազգային օդանավակայան ևն: Հիմնադրվել է XIX դ. վերջին:
