ՀՍՀ/ԼՈՄՈՆՈՍՈՎ ՔԱՂԱՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈՄՈՆՈՍՈՎ (մինչև 1948-ը՝ Օրանիենբաում), քաղաք ՌՍՖՍՀ Լենինգրադի մարգում, նավահանգիստ Ֆիննական ծոցի հարավային ափին, Լենինգրադից 40 կմ արևմուտք: 40 հգ. բն. (1970): Հիմնադրվել է XVIII դ. Պալատա-պուրակային անսամբլի մոտ, որ պատկանել է Ա. Դ. Մենշիկովին, հետագայում՝ թագավորական ընտանիքին (այժմ՝ թանգարան): Անսամբլը բաղկացած է ռուս, բարոկկոյի ոճով Մեծ պալատից (1710—25), Ստորին պուրակից. Վերին պուրակից (Պետրոս III-ի, 1758-62, Չինական, 1762—68, պալատներով, «Սահաբլրակ» տաղավարով, 1762—74): 1955-ին քաղաքում կանգնեցվել է Մ. Վ. Լոմոնոսովի հուշարձանը
