Jump to content

ՀՍՀ/ԼՈՆԳՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՆԳՈ (Longo) Լուիջի (ծն. 15.3.1900), իտալական և միջազգային բանվորական շարժման գործիչ: Իտալիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) անդամ

1921-ից: 1926-ին Կոմինտերնի գործկոմում ԻԿԿ ներկայացուցիչ: Իսպանիայում հակաֆաշիստական պատերազմի ժամանակ (1936—39) եղել է ինտերնացիոնալ բրիգադների գլխավոր տեսուչը (Գալլո անվան տակ), Իսպանական Հանրապետության պարտությունից հետո անցել է Ֆրանսիա, որտեղ ներկալվել է (1941-ին ֆրանս. իշխանությունները Լ-ին հանձնել են Իտալիայի ֆաշիստական կառավարությանը): Մինչև ֆաշիստական ռեժիմի անկումը (1943) գտնվել է բանտում և աքսորում: 1943—45-ին եղել է իտալ. պարտիզանական շարժման ղեկավարներից մեկը, գարիբալդիական (կոմունիստական) բրիգադների գլխավոր հրամանատարը: 1946-ին ընտրվել է ԻԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, 1964-ին՝ գլխավոր քարտուղար, 1972-ին՝ ԻԿԿ նախագահ: Լ. կապիտալիզմի վերլուծությանը, ընդդեմ ֆաշիզմի, հանուն դեմոկրատիայի և սոցիալիզմի իտալ. ժողովրդի պայքարի պրոբլեմներին նվիրված աշխատությունների հեղինակ է: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1975)

Երկ. Избр, статьи и речи. 1946—1975 гг., пер. с италя, М., 1975.