Jump to content

ՀՍՀ/ԼՈՆԴՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՆԴՈՆ (London), Մեծ Լոնդոն (Greater London), Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը, քաղաքական, տնտեսական, մշակութային գլխավոր կենտրբ աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը: Գտնվում է Լոնդոնի ավազանի կենտրոնական մասում, 5 մ բարձրության վրա, Թեմզա գետի ափերին: Կլիման ծովային է: Հունվարի միջին ջերմաստիճանր 5,3°C է, հուլիսինը՝ 18.90°C, տարեկան տեղումները՝ 645 մմ: Հաճախակի են մառախուղները: Արվարձանների հետ կազմում է առանձին վարչական միավոր՝ Մեծ Լ.: Բաղկացած է 32 քաղաքային օկրուգից և Սիթիից: Տարածությունը 1,8 հզ. կմ² է. բնակչությունը՝ 7,3 մլն (1975): Մեծ Բրիտանիայի բնակչության մոտ 1 7-ը կենտրոնացած է Մեծ Լիկոնուրբացիայում, որը շարունակվում է ընդարձակվել մերձքաղաքային զոնայի (մետրոպոլիտենի) սահմաններում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բուն քաղաքի գերբեռնվածությունը թուլացնելու նպատակով, այդտեղ կառուցվել են 8 արբանյակ քաղաքներ (Բեզիլդոն, Բրեկնել, Կրոուլի, Ստիվենեջ, Ուելին-Գարդեն-Սիթի, Հառլոու, Հատֆիլդ, Հեմել-Հեմպստեդ): Լ. երկրի առավել խիտ բնակեցված քաղաքն է: Մեծ Լ-ում է ապրում Մեծ Բրիտանիայի ներգաղթ բնակչության 1 10-ը: Այստեղ է կենտրոնացած երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 1 6-ը, արդյունաբերության մեջ զբաղվածների՝ 1 6-ը, տրանսպորտի ու կապի աշխատողների՝ 1 4-ը, ֆինանսական ու բանկային աշխատողների՝ 2 5-ը, առևտրի և սպասարկման ուորտի աշխատողների՝ 1 5-ը: Քաղաքը կառավարում է Մեծ Լոնդոնի համաքաղաքային մունիցիպալ խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են 100 ընտրովի խորհրդականներ ու խորհրդի անդամակոչված օլդերմենները (մինչև 16 հոգի): Խորհրդականների գործունեության ժամկետը 3 տարի է, օլդերմեններինը՝ 6 (երեք տարին մեկ կազմի կեսը վերընտրվում է): Մունիցիպալ խորհուրդը ամեն տարի ընտրում է նախագահ և փոխնախագահ, կազմում մշտական կոմիտեներ և այլ ստորաբաժանումներ: Մայրաքաղաքային օկրուգներն ու Սիթին ևս ունեն մունիցիպալ մարմիններ: Սիթիի մունիցիպալիտետը բաղկացած է երեք ստորաբաժանումներից (ընդհանուր ժողով, ընդհանուր խորհուրդ, օլդերմեն), որոնք կոչվում են դատարաններ: Կառավարման հիմնական ֆունկցիան կատարում են Մեծ Լոնդոնի մունիցիպալ և մայրաքաղաքային օկրուգների խորհուրդները: Որոշ խնդիրներ (հակահրդեհային պաշտպանություն, շտապ օգնություն ևն) վերապահված են բացառապես քաղաքային մունիցիպալիտետին, սոցիալական ապահովության, սանիտարական հսկողության այլ հարցեր՝ օկրուգների խորհուրդներին: Մայրաքաղաքի ոստիկանությունը ենթարկվում է ներքին գործերի մինիստրությանը: Պատմական տեղեկանք: Մինչև Բրիտանիայի հռոմ. նվաճումը (մ. թ. 40-60-ին) Լիտերիտորիայում, հավանաբար, գոյություն է ունեցել կելտական բնակավայր: Հռոմ. տիրապետության շրջանում Լ. (Londinium) սկզբում եղել է ռազմ, ճամբար, ապա` գետային և ծովային նավահանգիստ: Անգլո-սաքսոնական նվաճումների ժամանակաշրջանում (V—VI դդ.) Լ. ավերվել է, սակայն շուտով վերականգնվել է: XI դ. վերջին, XII դ. սկզբին Լ. դարձել է Անգլիայի պաշտոնական մայրաքաղաքը: XII դ. վերջին նրան տրվել է ինքնավարություն: 1666-ին Լ-ի բնակչությունը կազմել է շուրջ 500 հզ. մարդ: Լ-ի ժող. զանգվածները խոշոր դեր են խաղացել XVII դ. Անգլ. բուրժ. հեղափոխության ժամանակ: XVIII դ. վերջից սկսած մեծացել է I. ի. որպես աշխարհի խոշորագույն ծորային նավահանգստի, առևտրական և ֆինանսական կենտրոնի դերը: 1881-ին Լ-ում բնակվել է 4,7 մլն մարդ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և հետո Լ-ում զարգացել են արդ. նոր ճյուղեր: 1939 45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լ. ենթարկվի է զերմանա-ֆաշիստական ավիացիայի զանգվածային գրոհներին (զոհվել է 30 հզ. և վիրավորվել մոտ 50 հզ. մարդ): Լ. եղել է չարտիստական շարժման գլխավոր կենտրոններից: 1847-ին Լ-ում տեղի են ունեցել Կոմունիստների միության I և II կոնգրեսները, 1864-ին հիմնադրվել է I Ինտերնացիոնալը: Լ-ում ապրել և աշխատել են Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը, 1903-ին Լենինի ղեկավար մասնակցությամբ այստեղ իր աշխատանքն է ավարտել ՌՍԴԲԿ II համագումարը: Լենինի ղեկավարությամբ տեղի են ունեցել ՌՍԴԲԿ III (1905) և V լոնդոնյան (1907) համագումարները: Լ. խաղաղության համար շարժման խոշորագույն կենտրոն է Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև բազմաթիվ դիվանագիտական հանդիպումների, խորհրդակցությունների և միջազգային կոնֆերանսների վայր: Տնտեսությունը: Մեծ Լ. արդ. խոշոր կենտրոն է: Տալիս է երկրի վերամշակող արդյունաբերության արտադրանքի 1 6-ը: Տնտեսության ճյուղերի մեծ մասի զարգացումը կապված է մայրաքաղաքի բնակչության պահանջմունքների բավարարման, ներմուծվող հումքի մշակման, մեծաթիվ բանվորական ուժի, ինչպես նաև գիտության նոր բնագավառների գիտահետազոտական աշխատանքների հետ: Լ. տրանսպորտային հանգույց է, միջազգային օդային ուղիների կենտրոն (օդանավակայաններն են՝ Խիտրոու և Գատուիկ): Նրա նավահանգիստը բեռնաշրջանառությամբ խոշորագույններից է աշխարհում (66,7 մլն տ, 1970), որը Թեմզայով 50 կմ ձգվում է դեպի ներքև և ունի փակ նավանորոգարան ավազանների 5 համակարգ (առաջինը կառուցվել է 1669-ին): Ներմուծումը հնգապատիկ գերազանցում է արտահանմանը: Ներմուծում է նավթ, պարենամթերք, անտառանյութ, բազմատեսակ հումք, կիսաֆաբրիկատներ, թուղթ և արդ. զանազան արտադրանք: Արտահանում է կոնուրբացիայի և երկրի տարբեր շրջանների արտադրանքը: Լոնդոնի նավահանգստին բաժին է ընկնում Մեծ Բրիտանիայի մերձափնյա նավատորմի բեռների փոխադրման 1 4-ը: Լ-ում են գտնվում աշխարհի հնագույն մետրոն (կառուցվել է 1860—63), բրիտ. և միջազգային բազմաթիվ մոնոպոլիաների և արտասահմանյան մասնաճյուղերի գլխավոր վարչություններ, ֆինանսա-բանկային, առևտրական հիմնարկներ, ֆոնդային և ապրանքային բորսաներ: Ճարտարապետությունը: Լ. ձևավորվել է ինքնուրույն քաղաքների, բնակավայրերի միաձուլումից: Նրա պատմական կենտրոններն են՝ Վեստմինստերն (ուր գտնվում են Վեստմինստերյան միաբանությունը, Բակինհեմյան և Սենտ-Ջեյմսյան, XVI դ. պալատները, Բանկետինզհաուսը, 1619—22, վեստմինստերյան պալատը՝ պառլամենտը, նոր Վեստմինստերյան տաճարը) ու Սիթին՝ քաղաքի գործարար մասը, որին կից է Թաուեր-Համլետս շրջանը Թաուեր դղյակով (1078—1085): XIX դ. հուշարձաններից են՝ Բրիտանական թանգարանը (1823—47), Թաուերյան կամուրջը (1886—94): Ժամանակակից կառույցներից են՝ Թագավորական համերգային դահլիճը (1949—51), օդանավակայանը (1956), «Վիկկերս» ընկերության երկնաքերը (1962), արվեստի կենտրոնը (1967): XX դ. Մեծ Լ-ի տարածքում կառուցվել են բնակելի համալիրներ՝ քաղաք-արբանյակների սկզբունքով և լանդշաֆտային ճարտ. նորարարական մեթոդներով (քաղաք-այգիներ), ինչպես նաև մեկուսացված բնակելի միկրոշրջաններ: Լ-ում են Լոնդոնի, Սիթիի համալսարանները, Սիթիի և կենտրոնական Լ-ի պոլիտեխնիկական ինստ-ները, դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան, երաժշտական թագավորական ակադեմիան, Լոնդոնի դրամատիկական և երաժշտական ակադեմիան, բալետի թագավորական դպրոցը, պարի թագավորական ակադեմիան, Լոնդոնի թագավորական ընկերությունը (1660), Բրիտանական ակադեմիան, Լոնդոնի կոմսությունը, Լոնդոնի աշխարհագրական ընկերությունը: Ունի 30 թանգարան, պատկերասրահներ, գրադարաններ, թատրոններ, համերգասրահներ: Այստեղ վճռվում են առևտրական խոշոր և բազմաթիվ այլ գործառնություններ: Հայերը Լոնդոնում: Լ-ում հայ առևտրականներ են երևացել տակավին XIII դ.: Լ-ի հետ է կապված հայ ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինի գործունեության առաջին շրջանը: Հնդկահայ Գրիգոր Խալդարյանը 1780-ին Լ-ում հիմնել է հայկ. տպարան (1781-ից փոխադրել է Պետերբուրգ): XIX դ. 30-ական թթ. Լ-ում բնակություն են հաստատել մի խումբ պոլսահայ վաճառականներ, որոնք և հիմնել են հայ համայնքը: Հետագայում համայնքը մեծացել է Հնդկաստանից, Կովկասից, Իրանից, Թուրքիայից և այլ երկրներից փոխադրված հայերի հաշվին: 1886-ին Լ-ում մշտական բնակություն հաստատած հայերի թիվը 126 էր, որոնք գլխավորապես վաճառականներ, արհեստավորներ էին, կային նաև ուսանողներ և մտավորականներ: 1923-ին, երբ բացվեց Գալուստ Կյուլպենկյանի նվիրատվությամբ կառուցված Լ-ի առաջին հայկ. եկեղեցին (Ս. Սարգիս), հայերի թիվը 300-ից չէր անցնում: 1946-ին Լ-ում հաշվվում էր շուրջ 2 հզ. հայ, իսկ 1977-ին՝ 6 հզ.: Հիմնական մասը ծառայողներ են, զգալի տոկոս են կազմում բանվորները, մանր առևտրականները, արհեստավորները, սպասարկման ոլորտում աշխատողները: Կան մեծահարուստներ և խոշոր ձեռնարկատերեր: Լոնդոնահայ համայնքը, չնայած իր փոքրաթիվ լինելուն, XIX դ. վերջին և XX դ. սկզբին ապրել է ազգային աշխույժ կյանքով: Բեռլինի կոնգրեսի նախօրեին լոնդոնահայերը անգլիացիներին հայ ժողովրդի պատմությանը ծանոթացնելու նպատակով կազմակերպել են դասախոսություններ, հանդիպումներ անգլ. քաղ. գործիչների հետ: 1888-ի հոկտեմբերին Լ-ում հիմնվել է «Հայ հայրենասիրաց ընկերությունը», որը հրատարակել է «Հայաստան» թերթը (հայերեն, ֆրանսերեն): 1880—90-ական թթ. Լ. դարձել էր համիդյան բռնապետության դեմ հայերի ծավալած պայքարի գաղափարական կենտրոններից, որտեղ հավաքվել էին հայ գործիչներ (Ա. Արփիարյան, Հ. Ճանկյուլյան, Գ. Չիթչյան և ուր.): 1894-ին հրատարակվում են հնչակյան «Ապտակ», «Գաղափար» թերթերը (Լ-ում ընդհանուր առմամբ լույս է տեսել 11 անուն հայկ. պարբերական): Լոնդոնահայ համայնքն այժմ (1978) ղեկավարում է Համայնքային վարչությունը, որն ընտրվում է 4 տարով: Գործում են ՀԲԸՄ Լ-ի մասնաճյուղը (1910-ից), Հայ եկեղեցու խնամակալ մարմինը (1923-ից, 1925—1941-ին և 1936—41-ին գործել են ՀՕԿ-ի մասնաճյուղը և «Հայկական ակումբ» միությունը), Լոնդոնահայ երիտասարդաց միությունը (1923-ից), «Հայ տունը» (1962-ից), որին կից՝ Հայ տան ընկերակցությունը, Թեքեյան մշակութային միությունը (1975-ից), «Կոմիտաս» մշակութային մարմինը, «Անահիտ» տիկնանց միությունը, Հայ երաժշտության ինստ-ը (ՀԵԻ), որը 1978-ի օգոստ. 6—13-ը I.ում կազմակերպեց Հայ երաժշտության միջազգային փառատոն: Համայնքում իրենց մասնաճյուղերն ունեն հայ ազգային կուսակցությունները: Լ-ում գործում են հայկ. 2 եկեղեցի, Սահակ-Մեսրոպ կիրակնօրյա հայկ. վարժարանը: Լ-ի համալսարանն ունի հայագիտական բաժին: Լ-ի հայ համայնքը սերտ կապերի մեջ է Սովետական Հայաստանի հետ: Տես նաև Մեծ Բրիտանիա, Հայերը Մեծ Բրիտանիայում:

Պ. Մարտիրոսյան