Jump to content

ՀՍՀ/ԼՈՈՒՍՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՈՒՍՈՆ, Լոսոն (Lawson), Հենրի Արչիբալդ (17.6.1867—2.9.1922), ավստրալիացի գրող: Ստեղծագործական ծաղկման շրջանը 1890-ական թթ. են («Այն օրերին, երբ աշխարհը լայն Էր» բանաստեղծությունների ժողովածու, «Մինչև որ կաթսան կեռա», «Զո Ուիլսոնն ու նրա ընկերները» պատմվածքների ժողովածուները): Հեղինակ է «Հեծյալներ հորիզոնում» (1910), «Դատարանը վճիռ է կայացնում» (1910), «Կյանքի եռանկյունին» (1913) և այլ ժողովածուների: Ավստրալ. գրականության ռեալիստական ու դեմոկրատական ավանդույթների հիմնադիրն է: