ՀՍՀ/ԼՈՌՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈՌՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, քաղաքական միավոր Հյուսիսային Հայաստանում, X—XII դդ.: Ընդգրկել է Գուգարքի արլ. գավառները: Իշխող ավատական տան անունով կոչվել է Կյուրիկյան թագավորություն: Լոռե մայրաքաղաքի անունով պատմագիտության մեջ հաճախ անվանվել է Լ. թ.:
