Jump to content

ՀՍՀ/ԼՈՎԵԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՎԵԼ (Lovell) Ջեյմս (ծն. 25.3.1928, ք. Քլիվենդ, Օհայո նահանգ), ԱՄՆ-ի տիեգերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան: Ավարտել է Վիսկոնսինի համալսարանը և Անապոլիսի (Մերիլենդի նահանգ) ռազմածովային ակադեմիան: ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1962-ից: 1965-ի դեկա. 4-18-ը Ֆ. Բորմանի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի-7» տիեզերանավով: 1966-ի նոյեմբ. 11—15-ը, Ե. Օլդրինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-12» տիեզերանավով: 1968-ի դեկտ. 21—27-ը, Ֆ. Բորմանի և Ու. Անդերսի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլլոն-8» տիեզերանավով առաջին թռիչքն է կատարել դեպի Լուսին: 1970-ի ապրիլի 11 —17-ը Տ. Սուխջերտի և Ֆ. Հեյսի հետ, որպես հրամանատար. «Ապոլլոն 13» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին: 1971-ից Լ. Հյուստոնի ղեկավարվող տիեզերանավերի կենտրոնի գիտության և կիրառական հետազոտությունների բաժնի դիրեկտորի տեղակալ է: Լ-ի անունով է կոչվում Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը: