ՀՍՀ/ԼՈՐԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈՐԱՆ (Laurent) ժան (1870—1955), ֆրանսիացի պատմաբան, հայագետ: 1899-ից՝ Նանսիի համալսարանի դասախոս: Գրել է Հայաստանի միջնադարյան պատմությանը նվիրված աշխատություններ: «Հայաստանը Բյուզանդիայի և Իսլամի միջև., արաբական նվաճումից, մինչև 886 թվականը» ծավալուն երկում վերլուծել է Հայաստանի վիճակը VII—I X դդ. և վեր հանել քաղ. ու սոցիալական այն պայմանները, որոնց շնորհիվ Հայաստանը խալիֆայության կազմում պահպանելով ինքնավարությունը՝ կարողացավ օգտվել արաբա-բյուզանդական հակասություններից և IX դ. անջատվել խալիֆայությունից ու դառնալ անկախ թագավորություն
Երկ. L Armenie entre Byzance et l lslam, depuis la conquet arabe jusqu en 886, P., 1919 Etudes d histoire armenienne, L ouvain, 1971.
Ռ. Տեր-Ղևոնդյան
