ՀՍՀ/ԼՈՐԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈՐԵՆ (Loren) Սոֆի (իսկական ազգանունը՝ Շիկոլոնե, Scicolone, ծն. 20.9.1934, Հռոմ), իտալացի կինոդերասանուհի: 1949-ից նկարահանվում է կինոյում: Առաջին հաջողությունը կենսուրախ նեապոլիտանուհու դերն էր Վ. Դե Սիկայի «Նեապոլի ոսկին» ֆիլմում: 1956-1959-ին նկարահանվել է Հոլիվուդում («Սերը ծփիների տակ», 1958, «Բանալի», 1959 են): Մեծ մասամբ խաղացել է Վ. Դե Սիկայի ֆիլմերում՝ Չեզիրա («Չոչարա», 1961), Յոհաննա («Ալտոնայի մենակյացները», 1963), Զովաննա («Արևածաղիկներ», 1970):
