Jump to content

ՀՍՀ/ԼՈՐԵՆՑ-ԼՈՐԵՆՑԻ ԲԱՆԱՁԵՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՐԵՆՑ-ԼՈՐԵՆՑԻ ԲԱՆԱՁԵՎ, կապ է հաստատում նյութի բեկման ցուցչի (ո) և նյութը կազմող մասնիկների էլեկտրոնային բևեռացվելիության (а) միջև (տես Բևեռացում): Բանաձևը, միմյանցից անկախ, 1880-ին ստացել են Հ. Ա. Լորենցը և դանիացի ֆիզիկոս Լ. Լորենցը (L. Լօ renz): Լ-Լ. բ. արտածվել է այնպիսի ենթադրությունների հիման վրա, որոնք ճիշտ են միայն իզոտրոպ միջավայրերի համար: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այն որոշ մոտավորությամբ ճիշտ է նաև այլ նյութերի համար: Լ-Լ. բ. կիրառելի չէ կլանման սեփական (ռեզոնանսային) շերտերի տիրույթում, ուր տեղի ունի լույսի անոմալ դիսպերսիայի (տես Դիսպերսիա լույսի) երևույթը: Լ-Լ. բ. կիրառվում է խառնուրդների ռեֆրակտոմետրական վերլուծության (տես Ռեֆրակտումետրիա), օրգ. և անօրգ. միացությունների կառուցվածքի հետազոտման համար: