Jump to content

ՀՍՀ/ԼՈՐՁԱՅՏՈՒՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՐՁԱՅՏՈՒՑ, միքսեդեմա (հուն. լորձ և ուռուցք, այտուց), հիվանդություն, որը պայմանավորված է վահանագեղձի գործունեության անբավարարությամբ (հիպոթիրեոզ) կամ լրիվ անկմամբ: Տարբերում են թիրեոիդային և հիպոթալամոհիպոֆիզային Լ.: Թիրեոիդային Լ. լինում է բնածին՝ առաջանում է ներարգանդային զարգացման արատների, սիֆիլիսի, վիրուսային հիվանդությունների և հղիության թունավորումների դեպքում, կամ ձեռքբերովի՝ վահանագեղձի վնասումների, սուր և քրոնիկական բորբոքումների դեպքում: Հիպոթալամոհ իտոֆիզային Լ. պայմանավորված է հիպոֆիզի և հիպոթալամուսի ֆունկցիոնալ ու օրգ. փոփոխություններով: Լ-ի ախտանշաններն են՝ մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի լորձային այտուցը, մաշկի չորությունը, քնկոտությունը, ֆիզիկական և մտավոր ունակությունների անկումը, հիմնական փոխանակության թուլացումը, աղիքային համակարգի թորշոմումը: Մանկական հասակում ուղեկցվում է գաճաճահասակությամբ, ոսկրացման պրոցեսների, ատամների ծլման դանդաղումով, եղունգների դյուրաբեկությամբ և հոգեկան խանգարումներով: Բուժումը, վահանագեղձի պատրաստուկներ (թիրեոիդին), տրիյոդ-թիրոնին: