ՀՍՀ/ԼՈՐՈՒՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈՐՈՒՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, շրջկենտրոնից 21 կմ հարավ-արևելք: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կարտոֆիլի ու ծխախոտի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, հիվանդանոց, մանկապարտեզ: Լ-ում և շրջակայքում պահպանվել են մի շարք դամբարաններ, բնակատեղիներ:
