Jump to content

ՀՍՀ/ԼՈՒԶԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒԶԻՆ Նիկոլայ Նիկոլաևիչ 27.11(9.12). 1883, Տոմսկ —18.2.1950, Մոսկվա, սովետական մաթեմատիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929): 1917-ից՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր: Աշխատանքները վերաբերում են իրական փոփոխականի ֆունկցիաների տեսությանը: Ստացած հիմնավոր արդյունքներն ու առաջադրած պրոբլեմները որոշիչ նշանակություն են ունեցել այդ ֆունկցիաների մետրիկական և նկարագրական տեսությունների զարգացման համար: Աշխատանքներ ունի նաև մաթ. անալիզի, դիֆերենցիալ հավասարումների, դիֆերենցիալ երկրաչափության վերաբերյալ: Լ. մոսկովյան մաթ. դպրոցի հիմնադիրն է: