ՀՍՀ/ԼՈՒԺԻԿՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈՒԺԻԿՆԵՐ, լուժիկյան սերբեր, սերբոլուժիկներ, արևմտա-սլավոնական ազգություն ԳԴՀ-ում: Բնակվում են Կոտբուսի և Դրեզդենի օկրուգների 12 շրջաններում, Բաուցեն (Բուդիշին) կենտրոնով: Թիվը՝ մոտ 100 հզ. (1970): Խոսում են լուժիկերեն, ինչպես նաև գերմաներեն: Հավատացյալները գլխավորապես լյութերականներ, մասամբ՝ կաթոլիկներ են: Աշխատում են գյուղատնտեսության և արդյունաբերության բնագավառներում, զգալի թիվ է կազմում մտավորականությունը: X դ. գերմ. ֆեոդալները նվաճեցին Լ-ի հոդերը և մասամբ գերմանացրին նրանց: Այժմ ԳԴՀ-ի կազմում ապահովված է Լ-ի լրիվ իրավահավասարությունը, մշակույթն ու մայրենի լեզուն զարգացնելու հնարավորությունը:
