Jump to content

ՀՍՀ/ԼՈՒԼԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒԼԻ, Լուլլ, Լուլլիոս (իսպաներեն Lulio, լատինացված Lullius), Ռայմունդ (մոտ 1235—մոտ 1315), փիլիսոփա, աստվածաբան, կատալանյան գրականության հիմնադիր և դասական: Ֆրանցիսկյան միաբանության անդամ, միսիոներ: Քարոզել է Հայաստանում, Կհպրոսում և Հյուսիսային Աֆրիկայում: Պահպանվել է Լ-ի մոտ 300 երկ: Հակադրվելով ավեռոիզմին և երկակի ճշմարտության ուսմունքին, գտնում էր, որ ճշմարիտ ճանաչողությունը հնարավոր է հայտնությամբ: Աշխարհը, ըստ նրա, աստծու սիմվոլ է, յուրաքանչյուր իրի մեջ արտացոլված է աստվածային «կատարելություն», որոնց ճանաչողությամբ բացահայտվում են աստծու գործողության սկզբունքները: «Մեծ արվեստ» երկում Լ. մշակել է տրամաբանական գործողությունների մոդելավորման եղանակներ: Նրան է պատկանում տրամաբանական մեքենա՝ ստեղծելու առաջին փորձը: Տրամաբանության մեջ կոմբինատորային մեթոդի հիմնադիրներից է: Լ. 1301-ին եղել է Կիլիկիայի Այաս քաղաքում, ուր գրել է աստվածաբանական մի երկ (De iis quae homo de Deo debet credere), հավանաբար նաև քարոզել է, սակայն քաղ. անբարենպաստ պայմանների պատճառով այնտեղից հեռացել է (տես Ալիշան Ղ., Սիսուան, 1: 885, էջ 394): Պոեմների և Փիլ. վեպի հեղինակ է: Գրել է կատալոներեն և արաբերեն, սակայն առավելապես պահպանվել են լատ. թարգմանությունները

Երկ. Obres originales de Ramon Lull, v. 1—21, Palma, 1906—71 Ant ologia de Ramon Lull, v. 1—2, Madrid, 1961.