Jump to content

ՀՍՀ/ԼՈՒԿԱՆՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒԿԱՆՈՍ Մարկոս Աննեոս (Marcus Annaeus Lucanus) (39, կորդովա —65, Տռոմ), հռոմեացի բանաստեղծ: Փիլիսոփա Սենեկայի եղբորորդին: Մասնակցել է Ներոնի դեմ դավադրությանը, Ներոնի հրամանով էլ ինքնասպան եղել: Մեզ է հասել Լ-ի «Փարսալիա կամ Քաղաքացիական պատերազմի մասին» պատմական անավարտ պոեմը (բաղկացած է 10 գրքից, պարունակում է 800 ոտանավոր), որը պատկերում է Կեսարի և Պոմպեոսի պատերազմը մ. թ. ա. 49—47-ին: Գրված է ողբերգական պաթոսով, հռետորական արվեստով: Լ-ին բարձր են գնահատել Դանթեն, Կոռնելը: