ՀՍՀ/ԼՈՒԿԻԱՆՈՍ
ԼՈՒԿԻԱՆՈՍ (Lucianos) (մոտ 117, Սամոսատ, Սիրիա—մոտ 190, Եգիպտոս), հույն գրող: Սովորել է քանդակագործություն, հռետորական, փիլիսոփայական, բանաստեղծական արվեստներ: Ճանապարհորդել է բազմաթիվ երկրներում: Գրել է 50-ից ավելի էպիգրամներ, 2 կոմեդիա, նամակներ, պամֆլետներ, երկխոսություններ: Էնգելսը Լ-ին համարել է «կլասիկ հնադարի Վոլտեր»: Սոցիալական արատներն են քննադատված «Սենիպոս կամ ճանապարհորդություն ստորերկրյա թագավորություն» սատիրայում և «Մակաբույծ կամ ուրիշի հաշվին ապրելը արվեստ է» երկխոսությունում: «Ինչպես պետք է գրել պատմությունը» պամֆլետում քննադատել է կեղծ պատմագիրներին: Լ-ի ստեղծագործությունը օրինակ հանդիսացավ բյուգանդական գրականության, վերածնության և Լուսավորական շրջանների ներկայացուցիչների համար
Երկ. Собр. соч., т. 1-2, М.Л., 1935.
Գրկ. Տրոնսկի Ի., Անտիկ գրականության պատմություն, Ե., 1949, էջ 415—427: Առաքելյան Ա.. Հունական գրականության պատմություն, Ե., 1968, էջ 467—476:
