Jump to content

ՀՍՀ/ԼՈՒԿՈՒԼԼՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒԿՈՒԼԼՈՍ Լուկիոս Լիկինիոս (Lucius Licinius Lucullus) (մ. թ. ա. մոտ 117 մ. թ. ա. 56), հռոմեացի զորավար: Մասնակցել է Դաշնակցային (տես Դաշնակցային պատերազմ մ. թ. ա. 90—88) և Միհրդատյան I (մ. թ. ա. 89—84) պատերազմներին: Մ. թ. ա. 79-ին՝ Հռոմի Էդիլ (քաղաքային ընտրովի պաշտոնյա): Մ. թ. ա. 74-ին նշանակվել է Կիլիկիայի կոնսուլ: Միհրդատյան III պատերազմի ժամանակ (մ. թ. ա. 74—63) պարտության է մատնել Միհրդատ VI-ին (մ. թ. ա. 71), որն ապաստանել է Հայաստանում: Մ. թ. ա. 69-ի գարնանը Լ., օգտվելով Տիգրան Բ-ի բացակայությունից, ներխուժել է Հայաստան, Տիգրանակերտի մոտ պարտության մատնել Տիգրանի զորքերին (տես Տիգրանակերտի ճակատամարտ Վ. թ.ա.69): Ապա շարժվել է դեպի Արտտշատ, սակայն մ. թ. ա. 68-ի աշնանը պարտվել է Արածանիի մոտ (տես Արածանիի ճակատամարտ մ. թ. ա. 68) և նահանջել Հյուսիսային Միջագետք: 66-ին վերադարձել է Հռոմ: Վարել է ցոփ կյանք (հայտնի է «Լուկուլլոսի խնջույք» արտահայտությունը):

Ս. Կրկյաշարյան