ՀՍՀ/ԼՈՒՅՍԻ ՃՆՇՈՒՄ
ԼՈՒՅՍԻ ՃՆՇՈՒՄ, ճնշում, որ լույսը գործադրում է անդրադարձնող կամ կլանող մարմնի վրա: Երևույթի գոյության գաղափարն արտահայտել է դեռևս Յո. Կեպյերը, սակայն Լ. ճ. առաջինը փորձով հայտնաբերել ու չափել է Պ. Ն. Լեբեդևը (1899-ին պինդ մարմնի. 1907-ին՝ գազերի հաւ(ար): Լ. ճ-ման մեծությունը շատ փոքր է և կողմնակի, զգալիորեն ավելի ուժեղ երևույթների (կօնվեկցիոն հոսանքներ, ռադիոմետրական ուժեր) ազդեցության պայմաններում դժվար է չափել: Լ. ճ-ման երեվույթի բացատրությունը կարելի է տալ, ելնելով լույսի թե մասնիկային, թե ալիքային բնույթից, երկու դեպքում էլ ճնշման համար ստացվում է միևնույն արտահայտությունը՝ p (1 R), որտեղ E-ն 1 սմ² մակերեսի վրա ընկնող յույսի հզորությունն է, c-ն՝ լույսի արագությունը, R-ը՝ մակերևույթի անդրադարձման գործակիցը: Երկրի վրա գտնվող բացարձակ սև մարմնի (R 0) վրա Արեգակի լույսի զործադրած ճնշումը հավասար է 4,3 . 10-6 ն մ²: Լ. ճ. կարևոր նշանակություն ունի թե միկրոաշխարհում, թե Տիեզերքում տեղի ունեցող որոշ երեվույթների բացատրության համար: Մասնավորապես, Լ. ճ-ով է բացատրվում գիսավորների պոչերի ձևը, Երկրի արհեստական արբանյակների ուղեծրերի խոտորումը ևն: Լ. ճ-ման Փորձնական հաստատումը ապացուցում է, որ լույսն ունի ոչ միայն էներգիա, այլև իմպուլս, հետևաբար և զանգված, այսինքն՝ լույսը նյութական է, մատերիայի ձևերից մեկը:
Գրկ. Լանդսբերգ Գ. Ս., Օպտիկա, Ե., 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ. 3): Ժ. Նինոյան
