ՀՍՀ/ԼՈՒՍԱԿԵՐՏ ԱՐԹԻԿԻ ՇՐՋԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈՒՍԱԿԵՐՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, շրջկենտրոնից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Լ-ում և շրջակայքում կան դամբարաններ (մ. թ. ա. II հազարամյակ) և եկեղեցի (XIX դ.): Ներկայիս Լ. հիմնադրվել է XIV դ. 1-ին կեսին:
