ՀՍՀ/ԼՈՒՍԱՀՈՎԻՏ
ԼՈՒՍԱՀՈՎԻՏ (մինչև 1978-ը՝ Ծռվիզ), գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս-արևելք: Միավորված է Խաշթառակի ծխախոտագործական-անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան: Գյուղից հվ-արմ. կանգուն է Ծռվիզի կամ Մորո ձորո վանքի Ս. Աստվածածին գմբեթավոր քառախորան եկեղեցին (V դ.): Խորանները ներսից շեշտված պայտաձև են, դրսից կիսաշրջանաձև, բացի հվ-ից, որն ուղղանկյուն է (միակ մուտքը այս կողմից է): Եկեղեցին կառուցված է բազալտի անմշակ քարերից, անկյունները, գմբեթակիր կամարները և գմբեթարդները՝ սրբատաշ քարերից: Վերակառուցվել է VII դ. (գմբեթարդներից վերև), 1197-ին, 1213-ին (Աթաբեկ Իվանեն սրբատաշ քարից վերակառուցել է քանդված գմբեթն ու գլանաձև թմբուկը): Լ-ի եկեղեցին Հայաստանի փոքր, խաչաձև գմբեթավոր հուշարձանների սկզբնատիպերից է: Հուշարձանի շուրջը տարածվում են Ծռվիզ գյուղատեղին, խաչարձաններ, գերեզմաններ:
Գրկ. Գրիգորյան Վ., վաղ միջնադարի հայկական քաոախորան հուշարձաններ, «ԼՀԳ», 1976, 1:
