ՀՍՀ/ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ԱՆԻԻ ՇՐՋԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ (մինչև 1947-ը՝ Սվանվերդի), գյուղ Հայկական ՍՍՀ Անիի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան:
