ՀՍՀ/ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՍՊԻՏԱԿԻ ՇՐՋԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ (մինչև 1946-ը՝ Աղբուլաղ), գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս-արևմուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մսուր-մանկապարտեգ, կինո, բուժկայան:
