Jump to content

ՀՍՀ/ԼՈՒՍԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒՍԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, օպտիկայի բաժին, որն ուսումնասիրում է օպտիկական տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթման, ինչպես նաև մարդու աչքի վրա տեսանելի լույսի ազդեցության չափման տեսությունն ու մեթոդները: Աչքի վրա լույսի ազդեցությունը կախված է ոչ միայն լույսի ֆիզիկական բնութագրերից, այլև աչքի սպեկտրային զգայնությունից (տեսանելիությունից): Աչքն առավել զգայուն է ճ 5550 A ալիքի երկարության նկատմամբ, որի համար հարաբերական զգայնությունը (տեսանեւիության կորի մաքսիմումը) ընդունում են հավասար մեկի: Լ-յան մեջ յույսի փունջը բնութագրում են լուսային հոսքով և լույսի ուժով, ճառագայթվող մակերևույթը՝ լուսավորվածությամբ, իսկ ճառագայթիչը՝ լուսատվությամբ ու պայծառությամբ: Լուսային մեծությունների չափման համար կիրառվում են լուսաչափեր: Տարբերում են օբյեկտիվ լուսային չափումներ (չեն պահանջում աչքի մասնակցությունը) և սուբյեկտիվ կամ տեսողական (վիգուալ) չափումներ, որոնք հիմնվում են աչքի ցուցմունքների վրա: Առավել տարածված օբյեկտիվ լուսաչափերի աշխատանքի հիմքում ընկած է ֆոտոէլեկտրական հոսանքի ուղիղ համեմատական կախումը ֆոտոէլեմենտի կլանած լուսային հոսքից: Այդպիսի լուսաչափերում ֆոտոէլեմենտին միացված չափիչ գործիքի ցուցնակը կարելի է անմիջականորեն աստիճանավորել լուսաչափական միավորներով: Տեսողական չափումները հիմնված են այն հանգամանքի վրա, որ աչքը ճշգրիտ հաստատում է երկու իրար հպած մակերևույթների լուսավորվածությունների հավասար լինելը (սակայն չի կարող գնահատել լուսավորվածությունների քանակական տարբերությունը): Այդ պատճառով հետազոտվող աղբյուրի լույսի ուժը չափելիս նրա ստեղծած լուսավորվածությունը հավասարեցնում են հայտնի (էտալոնային) աղբյուրի ստեղծած լուսավորվածությանը՝ փոփոխելով վերջինս: Լուսավորվածության փոփոխումն իրագործում են տարբեր միջոցներով՝ փոփոխելով աղբյուրի և լուսաչափի հեռավորությունը, լույսն անցկացնելով սեպաձև կամ այլ տիպի կլանող ֆիլտրերով, տարբեր չափերի թափանցիկ սեկտոր ունեցող պտտվող շրջանը փնջի մեջ մտցնելով ևն: Լույսի ուժը չափող պարզագույն լուսաչափը (նկ. 1) ներսից սևացրած պատերով խողովակ է, որի մեջ տեղադրված է MPN պրիզման: Փոփոխելով Ա 1 և Ա 2 աղբյուրների՝ պրիզմայից ունեցած հեռավորությունները (r 1 և r 2), կարելի է հավասարեցնել MP և PN նիստերի լուսավորվածությունը: Եթե աղբյուրներից մեկի լույսի ուժը հայտնի է, մյուսինը գտնում են առնչությունից: Եթե աղբյուրը կետային չէ, ապա լույսի ուժը տարբեր ուղղություններով տարբեր է, հետևաբար ուղդորդվածության դիագրամը ստանալու համար անհրաժեշտ է լինում կատարել տարբեր ազիմուտներով չափումներ: Աղբյուրի առաջացրած լրիվ լուսային հոսքը չափելու համար օգտվում են ինտեգրալ լուսաչափերից: Այդպիսին է Ուլբրեխտի գնդային լուսաչափը: Հետազոտվող աղբյուրը տեղավորում են մոտ 1 մ տրամագծով սնամեջ գնդում (նկ. 2), որի ներսի մակերևույթը ծածկվում է սպիտակ, դիֆուզ անդրադարձնող ներկով: Գնդի մակերևույթի վրա գտնվող անցքի (ծածկվում է կաթնապակու թիթեղով) E լուսավորվածությունը համեմատական է աղբյուրի արձակած Փ լրիվ հոսքին՝ Е сф. համեմատականության с գործակիցը կախված է գնդի չափերից, գույնից և որոշվում է փորձնական եղանակով: Տեսողական եղանակի տարատեսակներից է «մարման մեթոդը», հիմնված է այն փաստի վրա, որ մարդու աչքն ընդունակ է բավական լավ գնահատել պայծառության շեմային արժեքը (նվազագույն պայծառությունը, որ դեռ ընկալվում է հանգիստ աչքով): Գիտվող պայծառությունը թուլացնում են մինչև շեմային արժեքը Ա իմանալով կիրառված թուլացման աստիճանը, գնահատում սկզբնական պայծառությունը: Այդ եղանակով գնահատում են ուրիշ մեթոդների համար անմատչելի չափազանց թույլ պայծառությունները: Լ-յան այն բաժինը, որը լուսային էներգիայի քանակական գնահատման համար օգտագործում է լուսանկարչական նյութերը, կոչվում է լուսանկարչական Լ.: Լյան տեսական ու փորձառական մեթոդները լայն կիրառություն են գտել լուսատեխնիկայում և ազդանշանային տեխնիկայում, աստղաֆիզիկայում, նյութերի քիմ. վերլուծության, հրաչափության մեջ, ինչպես նաև գիտության, արտադրության ուրիշ շատ բնագավառներում:

Գրկ. Сапожников Р.А., Теоретическая фотометрия, Л., 1967 Гуревич М.М., Введение в фотометрию, Л., 1968.

Ռ. Ղազարյան