Jump to content

ՀՍՀ/ԼՈՒՍԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒՍԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ, ֆոտոֆոբիա (ֆոտո… և հուն, վախ), աչքի բարձր զգայնությունը ցերեկվա կամ արհեստական լույսի հանդեպ: Կարող է առաջանալ աչքի առաջային հատվածի բորբոքային պրոցեսների (շաղկապենաբորբ, եղջերաթաղանթի բորբոքում, ծիածանաբորբ), եղջերաթաղանթի մեջ օտար մարմիններ ընկնելու, առանց հատուկ ակնոցների էլեկտրազոդում կատարելու, ինչպես նաև բբերն արհեստական եղանակով լայնացնելու և ալբինիզմի դեպքում: Արտահայտվում է կոպերի կծկումներով, արցունքահոսությամբ, ցավային զգացողություններով: Բուժումը պատճառների վերացում, մութ ապակիներով ակնոցների օգտագործում: