Jump to content

ՀՍՀ/ԼՈՒՍԻՆՅԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒՍԻՆՅԱՆՆԵՐ, Լուգինյաններ, արքայատուն Կիպրոսում 1192—1489-ին: Ֆրանս, ծագում ունեցող Լ., որպես խաչակիր ասպետներ, նախ հաստատվել էին Պաղեստինում: Լ-ի իշխան Գյուին կամ Գվիդոնը, որը Բաղդին թագավորի փեսան էր, նրանից ժառանգեց Երուսաղեմի գահը: 1187-ին Գվիդոնին հաղթեց և գերեց Եգիպտոսի սուլթան Սալահ աղդինը, սակայն Անգլիայի միջնորդությամբ ազատվեց և կարգվեց Կիպրոսի թագավոր՝ հիմնադրելով Լ-ի արքայատունը: Գվիդոնին հաջորդեց եղբայրը՝ Ամորին, իսկ նրան՝ որդին՝ Հենրիկոսը: Վերջինիս գահաժառանգ որդի Ամորի Բ 1293-ին ամուսնացավ Կիլիկիայի Հայոց թագավոր Լեռն Գ Հեթումյանի դստեր՝ Իզաբելի կամ Զաբելի (Զաբլուն) հետ: Ամորի Բ-ի դավադրական սպանությունից (1310) հետո Իզաբելը հինգ գավակի հետ ապաստանեց Կիլիկայի լատինամոլ թագավոր Լևոն Ե-ի արքունիքում: 1342-ին Լևոն Ե հանկարծամահ եղավ 22-ամյա հասակում՝ առանց գահաժառանգ թողնելու: 1343-ին Իզաբելի կրտսեր որդի Գվիդոնը հայկ. ծեսով օծվեց Կիլիկիայի Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով: Նրա լատինամոլ քաղաքականությունը սրեց դժգոհությունները երկրում: 1344-ին ժողովուրդն ապստամբեց՝ Օշին Բակարան իշխանի գլխավորությամբ, Ադանայի պալատում սպանեց Գվիդոն-Կոստանդինին և կոտորեց նրան շրջապատող ֆրանկ, պալատականներին: Լ-ի մյուս գահակալը Կիլիկիայում եղել է Կոստանդին Գ-ի եղբայր Ջիվանի որդին՝ Լևոն Ջ (1374—75), որը մոր հետ 1344-ին փախել էր Կիպրոս: 1375-ին սուլթանության զորքերը համառ կռիվներով գրավեցին Սիսը և գերեցին Լևոն Զ թագավորին, որը գերությունից ազատվեց Իսպանիայի թագավորի միջնորդությամբ (1393-ին վախճանվեց Փարիզում): Այնուհետև Կիպրոսի Լ. կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը:

Գրկ. Հովհաննես Դարդել, ժամանակագրություն Հայոց, ՍՊԲ, 1891: Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Տեր-Ղազարյան Զ., Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966: Микаелян Г. Г., История Киликийского армянского государства, Е., 1952.

Մ. Կատվալյան