ՀՍՀ/ԼՈՒՍԻՆՅԱՆ ԱՐՏԵՄ
ԼՈՒՍԻՆՅԱՆ Արտեմ (Հարություն) Հայկի 5(18).7.1910, Թիֆլիս —26.7.1963, Թբիլիսի, հայ սովետական դերասան: ՎՍՍՀ ժող. արտիստ (1956): ՍՄԿԿ անդամ 1954-ից: Ավարտել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիան (1928) և ընդունվել տեղի հայկ. դրամատիկական խումբը: Հիմնականում հերոսական ռոմանտիկական խաղաոճի դերասան Լ. օժտված էր գեղեցիկ արտաքինով, թավ, հնչեղ ձայնով, բեմական մեծ հմայքով: Խաղացել է դրամատիկական, ինչպես և կատակերգական ու բնութագրային ավելի քան 150 դեր: Լավագույններից են՝ Պեպո (Սունդուկյանի «Պեպո»), Սեյրան (Շիրվանզադեի «Նամուս»), Նեզնամով (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոսատ»), Ֆեոդոր (Լեոնովի «Արշավանք»), Վագիֆ (Վուրդունի «Վագիֆ»), Գոչա, Արսեն (Շանշիաշվիլու «Զորի նահապետ Գոչան», «Արսեն»), Սայայտ-Նովա (Ավչյանի «Սայաթ-Նովա»), Հասրաթյան (Գ. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ»), Կամո (Ա. Բարսեղյանի «Կամո»): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Գրկ. Զարեյան Գ. Ս., Ավչյան Ա. Գ., Արտեմ Լուսիրան, Ե., 1963:
