ՀՍՀ/ԼՈՒՍԻՆՅԱՆ ՄԱՐՏԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈՒՍԻՆՅԱՆ Մարտին Քրիստափորի, ծն. 8(20).2.1896, օպերետի սովետական դերասան: ՌՍՖՍՀ ժող. արտիստ (1960): Բեմական գործունեությունն սկսել է 1911-ին: խաղացել է Դոնի Ռոստովի, Սվերդլովսկի և այլ քաղաքների դրամայի ու օպերետի թատրոններում, 1947-ին՝ Երեվանի, 1948-ից՝ Կրասնոդարի երաժշտական կոմեդիայի թատրոններում: Դերերից են՝ Պոպանդուպոլո (Բ. Ալեքսանդրովի «Հարսանիք Մալինովկայում»), Վոլյապյուկ, Պելիկան (Կալմանի «Սիլվա», «Կրկեսի արքայադուստրը»), Վոպաս-Զադե (Ա. Այվազյանի «Աշուղ Մուրադ»): 1923-ին Ա 1933-ին հյուրախաղերով այցելել է Երևան:
