Jump to content

ՀՍՀ/ԼՈՒՍՆԻ ՈՒՂԵԾԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒՍՆԻ ՈՒՂԵԾԻՐ, մոտավորապես էլիպսաձև կոր, որով Լուսինը շարժվում է Երկրի շուրջը: Լ. ու-ի մեծ կիսառանցքը հավասար է Երկրի և Լուսնի կենտրոնների միջև եղած միջին հեռավորությանը և կազմում է 384400 կմ (մոտավորապես 60 երկրային շառավիղ): Լ. ու-ի էլիպսաձև լինելու (էքսցենտրիսիտետը հավասար է 0,05549) և գրգռումների պատճառով Երկրի և Լուսնի միջև եղած հեռավորությունը փոփոխվում է 356400—406800 կմ սահմանում: