ՀՍՀ/ԼՈՒՐԴԵ
ԼՈՒՐԴԵ (Lourdet) Սիմոն-Պետրոս (1729-Լիոն 9.3.1799, Ֆլորենցիա), ֆրանսիացի հայագետ-արևելագետ, եբրայերենի և արամեերենի պրոֆեսոր, արևելյան լեզուներով գրքերի արքունի գրաքննիչ: Հայերեն է սովորել իր ուսուցիչ Վիլֆրուայից: 1785-ին մեկնել է Վենետիկ՝ Մխիթարյանների մոտ հայերենի մեջ կատարելագործվելու: Մեկ և կես տարի մնացել է Ս. Ղազար կղզում, աշակերտել Ատեփանոս Ագոնցին, միաժամանակ զբաղվել գիտական աշխատանքով: Լ. Աստվածաշունչը հայերենից փոխադրել է լատիներենի (երեք հատոր)՝ եբրայերենի և հունարենի համեմատությամբ ու ծանոթագրություններով: Հետագայում այն պետք է զետեղվեր Աստվածաշնչի բազմալեզու հրատարակության մեջ: Կազմել է նաև հայ-ֆրանս. բառարան: Նրա աշխատություններն անտիպ են. ձեռագրերը պահվում են Մյունխենի արքունի մատենադարանում:
Գրկ. Ղագիկյան U., Հայկական նոր մատենագիտություն, հ. 1, Վնտ., 1912, էջ 1092—95: Հ. Դավթյան
