ՀՍՀ/ԼՎԻՃՆԵՐ
ԼՎԻՃՆԵՐ (Aphidodea), մակաբույծ ծծող միջատների ենթակարգ՝ հավասարաթև կնճիթավորների կարգից: Մարմնի երկարությունը 0,56 մմ է, ունեն ծակող-ծծող տիպի բերանի օրգաններ: Բեղիկները 3—6 հատվածանի են, վերջանում են նիզակով: Ունեն 2 զույգ թաղանթային թևեր և քայյող տիպի 3 զույգ ոտքեր: Բազմաթիվ տեսակների թևերը ետ են զարգացել Մեծ մասի մարմինը ծակված է մոմե թելիկներով, մոմափոշիով կամ մազիկներով: Լ. տարբեր գույնի են՝ կանաչ, կանաչ-դեղնավուն, գորշ, մոխրագույն, շագանակագույն: Բազմաձև են. ՍՍՀՄ-ում հայտնի: Է 1000 տեսակ, ՀՍՍՀ-ում՝ 300: Տարածված են երկրագնդի բոլոր գոտիներում, հատկապես՝ բարեխառն և տաք: Լ. հաճախ բազմանում են կուսածնությամբ, որին հերթափոխում են տարասեռությունը, բեղմնավորմամբ բազմանալը: Բազմանում են նաև ձվադրությամբ, իսկ սեզոնի ընթացքում՝ երբեմն թրթուրածնության միջոցով: Լ. արագ են բազմանում: Նրանց զարգացման ցիկլերը կարող են կրկնվել 5-16 անգամ: L. մեծ վնաս են հասցնում գյաղատնտ. բույսերին, առաջացնում են տերևների, ընձյուղների և արմատների ձևափոխություններ, տարածում զանազան հիվանդություններ, նրանց արտաթորությունները խանգարում են ֆոտոսինթեզը: Գլխավոր վնասատուներից են՝ խաղողի ֆիլոքսերան, բրդապատ լվիճը, խնձորենու, ոլոռի, բամբակենու, դեղձենու լվիճը ևն: Լ-ի շատ տեսակներ բազմակեր են և վնասում են մի քանի տեսակ բույսերի: Պայքարի միջոցներ, քիմ.՝ ձվասպանիչ պեստիցիդների, ինսեկտիցիդների, կոնտակտ և ներբուսային թունաքիմիկատների սրսկումներ: Ագրոտեխնիկական՝ ցանքսերը զերծ պահել մոլախոտերից: Կենսաբանական՝ Լ-ին ոչնչացնող գիշատիչ և մակաբույծ միջատների (գատկաբգեգ, կանաչաչյաներ, հեծյալ մակաբույծ ևն) պահպանումն ու օգտագործումը:
