ՀՍՀ/ԼՎՈՎՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱ
ԼՎՈՎՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱ (լրիվ անունը՝ Լվովի հայկական պապական կոլեգիա—Collegium pontificum Leopolilnsis Armenorum), բարձրագույն ուսումնական հաստատություն Լվովում 1664—1783-ին: Հիմնադրվել է Լեհաստանի, Ուկրաինայի, Ղրիմի, Մոլդովայի և Տրանսիլվանիայի հայ համայնքներում ունիթորություն տարածող հոգևոր գործիչներ պատրաստելու նպատակով: Գտնվել է Թեաթինյան օրդենի տեսչության ներքո, ենթարկվել հավատատարածման Հռոմի կոնգրեգացիային: Լ. հ. կում դասավանդվել են հայերեն ու լատ. (երբեմն՝ իտալ.) քերականություն, ճարտասանություն, տաղաչափություն, դավանաբանություն, տրամաբանություն. Փիլիսոփայություն, աստվածաբանություն, ֆիզիկա ու մետաֆիզիկա: Սկզբնական շրջանում (1664—78) առարկաների մի մասի ուսուցումը տարվել է հայերեն: 1668-ին ուսանողները բեմադրել են «Մարտիրոսութիւն սրբուիւոյն Հռիփսիմեի», ապա այլ դրամատիկ գործեր՝ նշանավորելով հայ թատրոնի նոր զարթոնքը: 1701-ից Լ. հ. կ-ում ուսանելու են ընդունել նաև այլազգիների (ուկրաինացիներ, լեհեր ևն), որի հետևանքով հետագայում բուհը վերանվանվել է Լվովի հայ-ուկրաինական կոլեգիա (Collegium pontificum Leopoliensis Armenorum atque Ruthenorum): Համատեղ ուսուցումը նպաստել է հայ, ուկրաինացի և լեհ ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդմանը: Գոյության ընթացքում Լ. հ. կ. ավարտել են 140 հայեր, 200-ից ավելի ուկրաինացիներ և այլազգիներ: Փակվել է Արևմտյան Ուկրաինայում հայերի քանակի նվազման հետևանքով: Յա. Դաշկևիչ
