ՀՍՀ/ԼՐԻՎ ԿՈՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՐԻՎ ԿՈՐՈՒԹՅՈՒՆ, գաուսյան կորություն, մակերևույթի որևէ կետում գյխավոր կորությունների արտադրյալ: Մակերևույթի կետերը դասակարգվում են ըստ K-ի նշանի, կետը կոչվում է էլիպսային, պարաբոլային, հիպերբոլային, եթե համապատասխանաբար К 0, К 0, և գլխավոր կորություններից մեկը զրո չէ, К 0: К 0 դեպքում մակերևույթը կարելի է փռել (գոնե լոկալ իմաստով) հարթության վրա և ընդհակառակը: Լ. կ. չի փոխվում մակերևույթի ծռման, այսինքն այնպիսի դեֆորմացման ժամանակ, երբ պահպանվում են երկարությունները:
