ՀՍՀ/ԼՐԻՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՐԻՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, մետրիկական տարածություն, որում ցանկացած ֆունդամենտալ հաջորդականություն զուգամետ է
Լ. տ-յան օրինակներ են էվկլիդեսյան, հիլբերտյան տարածությունները: Ցանկացած մետրիկական տարածություն կարելի է լրիվացնել: Օրինակ, ռացիոնալ թվերը իռացիոնալ թվերով լրացնելիս ստացվում է իրական թվերի առանցքը: Լ.տ-յան հասկացությունն ընդհանրացվում է որոշ ոչ մետրիկական տարածությունների համար:
