ՀՍՀ/ԽԱԲԱՐՈՎՍԿԻ ԵՐԿՐԱՄԱՍ
ԽԱԲԱՐՈՎՍԿԻ ԵՐԿՐԱՄԱՍ, ՌՍՖՍՀ կազմում, ստեղծվել է 1938-ի հոկտեմբերի 20-ին: Գտնվում է Հեռավոր Արևելքի հվ. կեսի կենտրոնական մասում, Խաղաղ օվկիանոսի ափին: Սահմանակից է Չինաստանին, ողողվում է Օխոտի և Ճապոնական ծովերով, Թաթարական և Նևելսկու նեղուցներով անջատվում է Սախալինից: Տարածությունը 824,6 հզ. կմ² է, բն.՝ 1524 հզ. (1977): Բաժանվում է 21 վարչական շրջանի, ունի 9 քաղաք, 42 քտա: Կենտրոնը՝ Խաբարովսկ: 1965-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Բնությունը: Ափագիծը 2500 կմ է, թույլ կտրտված: Գերակշռում է լեռնային ռելիեֆը (ավելի քան 70 ը): Հվ-արմ-ում Տուրանի, Էգոպի, Փոքր Խինգանի, Բուրեյան լեռներն են (750—2640 մ բարձրությամբ), հվ-արլ-ում՝ Սիխոտե-Ալինի մի շարք լեռնաշղթաներ (700—1400 մ, բարձր գագաթը՝ Տարդոկի-Յանի լեռն է, 2077 մ), հս-ում՝ Ջագդի, Սելեմջայի, Մայսկի, Ստանովոյ, Սունտար-Խայատա լեռները (ամենաբարձր գագաթը երկրամասում 2933 մ է), Օխոտի ծովին զուգահեռ՝ Ուլինսկի և Ջուգշուրի լեռներն են (մինչև 2000 մ), ապա՝ Յուդոմո-Մայսկիի բարձրավանդակը (800—1200 մ), հվ-ում՝ Ստորին ու Միջին Ամուրյան, Էվորոն-Տուգուրյան, իսկ հս-ում՝ Օխոտի բարձրավանդակները: Կլիման մուսոնային է: Հունվարի միջին ջերմաստիճանը հվ-ում —22°C է, հս-ում՝ 30, —36°C, ծովափին՝ —20-ից—24°C, հուլիսի միջին ջերմաստիճանը ծովափին 12—1 б С է, եվ. ներքին շրջաններում՝ 20—21°C: Տեղումները հս-ում 400—600 մմ են, հվ-ում՝ 600—800 մմ, Սիխոտե-Ալինի արլ. լանջերին՝ 1000 մմ: Գետերի մեծ մասը պատկանում է Ամուրի ավազանին, ունեն տրանսպորտային և ձկնատնտեսական նշանակություն: Շատ կան լճեր: Խ. և գտնվում է տայգայի գոնայում: Հողերը ճմապոդգոլային են, հարթավայրերում՝ մարգագետնաճահճային և ճահճային, հվ. շրջաններում՝ գորշ, հս-ում՝ լեռնատայգային և լեռնատունդրային: Տարածված են փշատերև անտառները, լեռնային բարձունքներում՝ տունդրաները: Անտառապատ է՝ 428 հզ. կմ²: Կենդանիներից կան գորշ արջ, լուսան, գայլ, աղվես, կարագ, որմզդեղն, հս. եղջերու, սկյուռ, թռչուններ: Գետերը հարուստ են ձկներով: Այստեղ են Բոլշե-Խեխցիրսկի և Կոմերիտմիության արգելոցները: Բնակչությունը: Խ. ե-ում բնակվում են ռուսներ (85,4), ուկրաինացիներ (5,7), հրեաներ (1,4), հյուսիսային փոքրաթիվ ժողովուրդներ և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 1,8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 80: Խիտ է բնակչությունը մարգի հվ. շրջաններում: Խոշոր քաղաքներն են Խաբարովսկը, Ամուրի Կոմսոմոլսկը, Սովետսկայա Գավանը, Բիրոբիջանը, Ամուրսկը, Ամուրի Նիկոլաևսկը: Տնտեսությունը: Խ. և Հեռավոր Արևելքի ինդուստրիալ շրջաններից է. մասնագիտանում է մեքենաշինության և մետաղամշակման, սև մետալուրգիայի, անտառային, փայտամշակման և թաղանթանյութի-թղթի արդյունաբերության, գունավոր մետաղների հանույթի, ձկնարդյունաբերության և նավթավերամշակման ուղղություններով: Տալիս է Հեռավոր Արևելքի մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի 45 ը: Թողարկվում են նավեր, մետաղահատ հաստոցներ, շարժիչներ, տուրբիններ, տրանսֆորմատորներ, լայն սպառման առարկաներ: Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ: Զբաղվում են թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ, եղջերաբուծությամբ, մեղվաբուծությամբ, գազանաբուծությամբ և գազանորսությամբ: Հիմնական տրանսպորտը երկաթուղին է (Անդրսիբիրյան մայրուղու Օբլուչիե—Խաբարովսկ—Բիկին հատվածը): Կա 9 բուհ, 34 գիտական հիմնարկ, 618 գրադարան, 8 թանգարան, 4 թատրոն, 595 ակումբ, 803 կինոկայանք: Գործում է 9 առողջարան, 2 հանգստյան տուն: Հրատարակվում է երկրամասային 2 թերթ:
