Jump to content

ՀՍՀ/ԽԱԲՈՒՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱԲՈՒՐ, Արևելյան Խաբուր, գետ Թուրքիայում և Իրաքում, Տիգրիսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Կորդվաց (Խակյարի) լեռների հվ. լանջերից: Երկարությունը մոտ 178 կմ է, ավազանը` 4900 կմ²: Վերին հոսանքում տիպիկ լեռնային է, հոսում է խոր ձորով՝ առաջացնելով ջրվեժներ: Ստորին հոսանքում, մոտ 15 կմ, սահմանային գետ է Թուրքիայի և Իրաքի միջև: Սնումը ձնաանձրևային է, հորդանում է ապրիլ-մայիսրն: