Jump to content

ՀՍՀ/ԽԱԲՈՒՐ ԳԵՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱԲՈՒՐ, գետ Թուրքիայում և Սիրիայում, Եփրատի ձախ վտակը: Երկարությունը 486 կմ է, ջրհավաք ավազանը՝ 33150 կմ²: Սկիգբ է առնում Ղարաջադադի հվ. լանջից, 1789 մ բարձրությունից: Հոսում է ոչ խոր, 2 կմ լայնությամբ հովտով, Բուսեյրա գյուղի մոտ միանում Եփրատին: Ունի խառը սնում: Հորդանում է փետրվար-մարտին: Տարեկան միջին ծախսը 64 մ³/վրկ է, տարեկան հոսքը՝ 2,02 մլրդ մ³: Օգտագործվում է ոռոգման համար: