Jump to content

ՀՍՀ/ԽԱԺԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱԺԱԿ (Չագալյան) Գարեգին (1867, Ալեքսանդրապոլ—1915), քաղաքական գործիչ, դաշնակցություն կուսակցության անդամ: 1898-ին ավարտել է Ժնևի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետը: 1903-ից եղել է «Մշակ» թերթի խմբագիրը և դասավանդել Ներսիսյան դպրոցում: 1906-ից, Ա. Ահարոնյանի և Ե. Թոփչյանի հետ, հրատարակել է «Հառաջ» և «Ալիք» թերթերը: 1912-ին մեկնել է Կ. Պոլիս, ստանձնել Սամաթիայի ազգային վարժարանի տնօրինությունը: Մեծ եղեռնի զոհերից: Ընդունելով դասակարգերի հակադրությունը մանրբուրժուական ազգայնականության դիրքերից՝ պնդել է, որ հայերի համար, որոնք դեռևս չեն լուծել ազգային հարցը, դասակարգային պայքարը վաղաժամ է, որ յուրաքանչյուր ազգի բանվոր դասակարգ յուրովի է ըմբռնում իր շահերը, անգամ՝ սոցիալիզմը: Խ ի դեմ հրապարակախոսական պայքար են մղել հայ մարքսիստներ Ս. Շահումյանը, Ս. Կասյանը Ա ուրիշներ:

Գրկ. Անանիկյան Բ. Հ., Դաշնակցության գաղափարական-քաղաքական կրախը, Ե., 1974: Վ. Գրիգորյան