ՀՍՀ/ԽԱԺԱԿՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱԺԱԿՅԱՆ Գարոլշ (Կարապետ) Խաչատուրի, ծն. 10(23). 10.1913, Ալեքսանդրապոլ, հայ սովետական դերասան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1961): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1931-ին ավարտել է Լենինականի թատրոնին կից ստուդիան: 1931—1936-ին աշխատել է Երևանի բանվորական, 1936-ից՝ Սունդուկյանի անվ. թատրոններում: Դերերից են՝ Մասիսյանց (Սունդուկյանի «Խաթաբալա»), Էրեկլե (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն), Նեգնամով (Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Ռուբեն (Գ. Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են»), Ֆերդինանդ (Շիլլերի «Սեր և խարդավանք»): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1950):
