ՀՍՀ/ԽԱԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱԻՆ Վիկտոր Եֆիմովիչ, ծն. 13(26).2. 1914, Բաքու, սովետական երկրաբան: ՍՍՀՄ ԳԱ թղթ-անդամ (1966): ՍՄԿԿ անդամ 1943-ից: Ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստ-ը (1935): Գիտական աշխատությունները վերաբերում են ռեգիոնալ երկրաբանության (Կովկաս, Կարպատներ ևն), տեկտոնիկայի, նավթի երկրաբանության հարցերին: Առաջարկել է երկրակեղևի հիմնական կառուցվածքային տարրերի դասակարգումը, մշակել երկրակեղևի զարգացման մի շարք պրոբլեմներ:
