ՀՍՀ/ԽԱԼԱԹՅԱՆ
ԽԱԼԱԹՅԱՆ Բագրատ Աբրահամի մոտ 1860, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)—1930—35-ի միջև, հայ բանագետ, պատմաբան: Սովորել է Մոսկվայում և Գերմանիայում, ուսուցչություն արել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Գերմանիայում: Հրատարակել է մոկացի Զատիկ Խապոյենցից գրառած հայ ժող. Վեպի մի տարբերակ («Սասմա փահլիվաններ կամ Թըլոր Դավիթ և Մհեր», 1899), «Տասնիններորդ դարի կտակը» (1899), «Հայ ժողովրդական դյուցազնական վեպը» (ռուս. 1900, գերմ. 1902, հայերեն 1903), «Աղբյուրներ հնագույն հայոց պատմության» (1903) աշխատությունները: Գրառել է «Ռոստամ Զալի» 5 տարբերակ, ինչպես նաև մի քանի քրդական վիպական երգեր: Խ-ի պատմագիտական հետազոտությունները վերաբերում են հիմնականում ուրարտական շրջանին: Արաբ մատենագիրների երկերից քաղել և թարգմանել է Հայաստանին վերաբերող նյութեր («Արաբացի մատենագրերը Հայաստանի մասին», 1919): U. Նազինյան
