ՀՍՀ/ԽԱԼԱՓՅԱՆ
ԽԱԼԱՓՅԱՆ Զորայր Երվանդի (ծն. 1.8. 1933, գ. Թալիշ, ԼՂԻՄ Մարտակերտի շրջան), հայ սովետական գրող: 1956-ին ավարտել է Երևանի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը: 1957—67-ին որպես նախագծող-ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստ-ներում: Առաջին երկը «Հեղեղ» վիպակն է (1963): Հրատարակել է «Որտեղ էիր, մարդ աստծո» (1966, վեպ, ռուս. հրտ. 1971), «Երիցուկի թերթիկներ. Ձեր դիմանկարը» (1971, վիպակներ), «Հրաշք երեխա» (1973, պիեսներ), «Մեռնող հառնող» (երկու վիպակ և վեպ, 1975), «Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» (1978, վեպ) գրքերը: Բեմադրվել են Խ-ի «Հրաշք երեխա» (1966, Երևան), «Օրորոցային» (1972, Լենինգրադ, 19 6, Կաունաս), «Հայրական տուն» (1975, Լենինական, 1977, Երևան), «Տարբեր նվագներ» 1973, Լենինական, 1974, Ռիգա, 1977, Բլագոնգրադ (Բուլղարիա)և այլ պիեսներ: «Որտեղ էիր, մարդ աստծո» վեպը լույս է տեսել չեխերեն, բուլղարերեն, լեհերեն: Խ-ի հերոսները ժամանակակից մարդիկ են, շեշտված դրամատիկ կերպարներ:
