Jump to content

ՀՍՀ/ԽԱԼԻԲՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱԼԻԲՅԱՆ, (Խալիբ) Հարություն Պողոսի (1790—1871), խոշոր առևտրական և արդյունաբերող, Նոր Նախիջևանի քաղաքագլուխ 1833—35-ին, 1842—53-ին: Կղերա-աղայական հոսանքի ազդեցիկ դեմքերից: Երկարատև պայքար է մղել դեմոկրատական թևը գլխավորած Գ. Պատկանյանի, ապա Մ. Նալբանդյանի դեմ: Եկեղեցական և հասարակական եկամուտների վատնման համար Խ. 1853-ին հեռացվել է պաշտոնից, հետո դատի տրվել: Մակայն Գ. Այվազովսկու միջնորդությամբ հետաքննությունը դադարեցվել է: 1858-ին Խ-ի կուտակած միջոցներով հիմնվել է Թեոդոսիայի Խալիբյան վարժարանը:

Գրկ. Հովհաննիսյան Ա. Գ., Նալբանոյանը և նրա ժամանակը, հ. 1-2, Ե., 1955—56: Բարխուդարյան Վ. Բ. Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն (1779-1861), Ե., 1967: