ՀՍՀ/ԽԱԼԻԲՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ
ԽԱԼԻԲՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, Խալիբյան ուսումնարան, հիմնվել է 1858-ին, Թեոդոսիայում (Ղրիմ), Հ. Խալիբյանի հատկացրած միջոցներով, Գ. Այվազովսկու (Այվազյան) նախաձեռնությամբ: Խ. Վ. Գիշերօթիկ էր, տեղավորված էր մասնավոր շենքում: Ուներ ձրիավարժ, թոշակավոր և կիսաթոշակավոր սաներ: Պահվում էր եկեղեցու գումարներով, Խալիբյան մուծումներով և սաների վճարումներով: Չէր ենթարկվում լուսավորության մինիստրությանը: Առաջին ուս. տարում ուներ 39 աշակերտ, 1860—61-ին՝ 139, 1862—64-ին՝ 92, 1866—67-ին՝ 62: Դասընթացը բաժանվում էր 6 դասարանի: Խ. վ-ի սաները ստանում էին գիմնազիական կրթություն: Դասավանդվում էին հայերեն, ռուսերեն, ֆրանս., թուրք., թվաբանություն, երկրաչափություն, պատմություն, աշխարհագրություն, կրոն, նկարչություն, գեղագրություն, մարմնամարզություն, ֆիզիկա, քիմիա: Վերատեսուչներ են եղել Գ. Այվազովսկին, Ս. Տիգրանյանը (1865-ից): 1860—61-ին Խ. վ-ում գործում էր մեծահասակ կանանց և տղամարդկանց գիտելիքներ հաղորդելու լսարան: 1862-ին Խ. վ-ի համար շենք է կառուցվել: Խ. վ. ուներ հիվանդանոց, տպարան (հրատարակվել են դասագրքեր, գեղ., պատմական, թարգմանական և եկեղեցական գրականություն): 1865-ից նվազել է վարժարանի սաների թիվը: Փակվել է 1871-ին:
Գրկ. Այվագյան Գ., Պատմաթիւն Խալիպյան ուսումնարանի ազգիս հայոց (1858 —1871), Տփղիս, 1880: Միքայելյան Վ. Ա., Ղրիմի հայկական գաղութի պատմություն (1801—1917), Ե., 1970, էշ 287 —303:
