ՀՍՀ/ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆ, մահմեդական ֆեոդալական աստվածապետական (թեոկրատիկ) համակարգ խայիֆայի գլխավորությամբ: X դարից Արևմտյան Եվրոպայում Խ. են անվանել նաև Արևմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավ-Արեմտյան Եվրոպայում արաբ, նվաճումների հետևանքով VII դ. ստեղծված պետությունը (661-ից Օմայանների խալֆայությունը, 750—1258-ին Աբբասյանների խալիֆայությունը): X դ. կազմվել են Ֆաթիմյանների խալիֆայությունը և Կորդովայի խալֆայությանը: Հայաստանը, արաբ. Խ-յան տիրապետության տակ է գտնվել VII—IX դդ. (տես Արաբական նվաճումներ):
