ՀՍՀ/ԽԱԼԿԱՆԹԻՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱԼԿԱՆԹԻՏ (հուն. պղինձ և ծաղիկ), պղնձի արջասպ, միներալ: Քիմ. կազմը՝ CuSO₄: Խառնուրդների ձևով պարունակում է երկաթ, երբեմն՝ ցինկ, կոբալտ ևն: Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է: Սովորաբար առաջացնում է հոծ զանգվածներ կամ ստալաքտիտներ: Գույնը՝ երկնագույն, կանաչավուն, փայլը՝ ապակու: Կարծրությունը 2,5 է, խտությունը՝ 2300 կգ/մ³: Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում: ՀՍՍՀ-ում հայտնաբերվել է Ախթալայի բազմամետաղային հանքավայրում:
