Jump to content

ՀՍՀ/ԽԱԼԿԻԴԻԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱԼԿԻԴԻԿԻ, Խալկեդոնի թերակղզի, թերակղզի Հունաստանի հյուսիս-արևելքում, Եգեյան ծովի Տերմաիկոս և Ստրիմոնիկոս ծոցերի միջև: Երկարությունը 120 կմ է: Առաջացնում է երեք ելուստ՝ Կասանդրա, Աիտոնիա և Ագիոն-Օրոս թերակղզիները: Ունի լեռնային ռելիեֆ: Տիրապետում են միջերկրածովյան լանդշաֆտները: Հիմնական նավահանգիստը Սալոնիկն է: