ՀՍՀ/ԽԱԼԿՈԶԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱԼԿՈԶԻՆ (հուն. պղինձ), պղնձի փայլ, միներալ: Քիմ. կազմը՝ Cu 2 S: Բյուրեղագիտական համակարգը ցածր ջերմաստիճանային պայմաններում ռոմբային է, բարձրի՝ հեքսագոնային: Բյուրեղները հազվադեպ են, սովորաբար առաջացնում է մանրահատիկ հոծ զանգվածներ: Գույնը՝ կապարի մոխրագույն: Կարծրությունը՝ 2,5—3, խտությունը՝ 5800 կգ/մ³: Ավելի տարածված երկրորդային IV. հանդիպում է պղնձի և բագմամետաղային հանքավայրերի երկրորդային սուլֆիդային հարստացման զոնաներում:
